Ռուսների՝ մեր հանդեպ արածը արդարացում չունի։ Բայց դա ընդհանրապես չի նշանակում, որ մեկ այլ տեսակի օտարամոլները առիթավորվեն ու մեզ մի փոսից մեկ այլ փոսը տեղափոխեն։
Երկրորդ աշխարհամարտի արդյունքները ժամանակին Չերչիլն այսպես էր բնորոշել իր երկրի համար. «Հաղթանակ և ողբերգություն»։ Առաջին արցախյան պատերազմին հաջորդած ժամանակաշրջանն էլ մեզանում կարելի է հենց այսպես բնորոշել։
Եթե կլսեք ապուշություններ այն մասին, որ «արցախահայը մի օր էլ չկարեցավ պահեր իր հողը», պարզապես իմացեք, որ մեկ օրում Ադրբեջանը պաշտոնապես կորցրել է 193 հատուկ պատրաստություն անցած զինվոր ու սպա։ Սա՝ միայն պաշտոնապես ընդունածը։
Այս պատմությունը ածանց ունի՝ նախա-:
2018-ի վերջը և 2019-ի սկիզբը ծայրաստիճան անհաջող էր: Փետրվարի վերջին անսպասելի հայտնվեցի հիվանդանոցում ու ենթարկվեցի տհաճ վիրահատության:
(Թե ասա՝ վիրահատության տհաճ-հաճելին ո՞րն է):
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...